ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • Դասակարգային պայքարի այժմեականությունը

    Դասակարգային պայքարի այժմեականությունը

    20.05.2013| 23:57
    Պատմությունն ունի կրկնվելու սովորություն: Այս ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է` պատճառ դառնալով հեղափոխությունների և քաղաքական ճգնաժամերի: Հասարակական հարաբերությունների զարգացումը մշտապես ուղեկցվել է արտադրողական ուժերի զարգացմամբ և տեխնոլոգիական առաջընթացով, որի հետևանքով էլ հասարակությանը չեն բավարարել կառավարչական մեթոդները, սեփականության բաշխման տրամաբանությունն ու ստեղծված տնտեսական իրողությունները:
  • Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք

    Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք

    19.05.2013| 22:08
    Սովետի ժամանակ էլ բանակը էն չէր: Եղբորս պատմածը ամեն անգամ հիշում եմ, երբ մեր բանակում զինծառայող է սպանվում: 1988-ն էր՝ Կիրովում էր ծառայում: Չորս չեչեն էին ծառայում նույն զորամասում: Իրենք` «դեմբել», եղբայրս` նորակոչիկ: Դրանցից ամենաաժդահան եղբորս ասել էր` «Эй, армян, помой раковину»:
  • Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում

    Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում

    19.05.2013| 18:07
    Կադրերը ողջ գիշեր պտտվել են գլխիս մեջ: Վերցնում են զոհված Լյուքսի դին, դնում, էլի վերցնում, էլի տանում... Եթե մեր երրորդ աչքը բաց լիներ, մենք հաստատ կտեսնինք տղայի մարմնից պոկված, երեք օր աստրալում պտտվող նրա էֆիր մարմինը: Երեք օր այդ մարմինը, մինչ հող դնելը, դեռ կապ է պահում ֆիզիկական մարմնի հետ:
  • Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    17.05.2013| 01:26
    Էլիսի Ավգիաս թագավորը ահռելի քանակությամբ գոմաղբ էր կուտակել յուր սեփական ախոռներում ու կրակն էր ընկել աղբի ձեռքը Ավգիասը։ Ալփեոս և Պենոս գետերը մի օր շրջեց դեպի ավգյան ախոռներ և Հերակլեսին օգնության կանչեց։ Հերակլեսը, հասկանալի է, մաքրեց ախոռները։ Այսինքն, Ավգիոսի դերում այսօր քաղաքապետարանն է, Հերակլեսի դերում էլ` ավագանին։ Եթե չեք մոռացել` Երևանով հոսում են Զանգուն ու Գետառը։
  • «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    17.05.2013| 00:32
    «Ներկան անցյալի շարունակությունն է»: Սա, երևի թե, նշանակում է նաև, որ այսօրվա բազեական սերունդը պիոներ-կոմերիտականների սերնդի շարունակությունն է: Եթե դա այդպես է, ուրեմն, ֆորմալ տրամաբանությամբ, բազեականներն էլ նույն հավակնությունները պիտի ունենան, ինչ այն ժամանակվա «կոմսոմոլները»: Նրանցից շատերին, օրինակ, թվում էր, թե ի վերուստ իրենց ճակատին գրված է շրջկոմի քարտուղար կամ առնվազն բաժնի վարիչ դառնալու գիրը: Իհարկե, ոմանք «ճակատի գրից» չեն խուսափել, թեև, ժամանակի որոշակի սրբագրման ենթարկվելով, շրջկոմի քարտուղարացուն այժմ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր կամ էլ որևէ երկրի արտակարգ ու լիազոր դեսպան: Որոշ բացառություններ եղել են, իհարկե: Մի խոսքով, պաշտոնյաների ընտանիքներում պաշտոնավորներ «բուծելու» գործընթացը շարունակական է եղել:
  • Օլիգարխների դասակարգը չունի կուսակցական,  քաղաքական պատկանելություն

    Օլիգարխների դասակարգը չունի կուսակցական, քաղաքական պատկանելություն

    14.05.2013| 01:40
    2012-2013 թթ. ընտրական սեզոնը կարելի է համարել ավարտված: Առաջիկա 5 տարում իշխանության հարցը Հայաստանում լուծված է, և անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերը գոհ են ստեղծված իրավիճակից, թե ոչ, միևնույն է` մինչև 2018 թ. ՀՀԿ-ն լինելու է երկրի քաղաքական նվագախմբի առաջին ջութակը: Միևնույն ժամանակ, ահագնանում են բարոյահոգեբանական ճգնաժամն ու նախագահ Սարգսյանի բարձրաձայնած գաղջ մթնոլորտի խորացումը:
  • ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    07.05.2013| 00:32
    Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը:
  • Մայիսի 1-ից առաջ և հետո

    Մայիսի 1-ից առաջ և հետո

    03.05.2013| 12:06
    Բոլորվեցի՞նք կլոր սեղանի սուր անկյուններում, հիասքանչ է: Այժմ նախաճաշի անակնկալը. հաղթահարում ենք Մալաթիա-Սեբաստիայում արտադրված «Կրեմլյան կայֆեր» մոսկովյան օղի և վայելում Մխչյանի ժամկետանց փշատը: Դզեց, ժամն է զրիցի, զի «Литературная газета»-ն արդեն ավարտեց քննարկումը՝ «ԽՍՀՄ-ը դատապարտված չէր» թեմայի շուրջ:
  • Շան գլուխն ու քաղաքական կույր աղիքները

    Շան գլուխն ու քաղաքական կույր աղիքները

    26.04.2013| 12:40
    Նարեկյան խնկաբույր տողերը, անշուշտ, հենց էնպես չեմ մեջբերել։ «Նարեկը» պիտի կարդալ գեղաշեն օրորոցի գլխին և ուսուցանել դպրոցից մինչև բարձրագույն կրթարաններ, կաթիլ առ կաթիլ։ Եվ դարձի բերել խառնակության մեջ տապակվող մեր հոգին ու մարմինը։ Առայժմ սերիալներն են մեր կրթարանը։ Այո՜։
  • Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ  քաղաքական գործիչները  հերթական անգամ խաբեն ժողովրդին

    Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ քաղաքական գործիչները հերթական անգամ խաբեն ժողովրդին

    26.04.2013| 00:41
    Եվ այդպես, քառորդ դար այլասերման ճանապարհով անցած ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ, մոռանալով, որ անունը փոխելով ամանի միջինը չի փոխվում: Իսկ ամանի միջինը նույնն է, որի համից ու հոտից ժողովուրդ կոչվածը կշտացել է: Եվ այդպես, ծնվեց ՀԱԿ-ը` հայ ժողովրդի ապագա վառ հայրենասերների քաղաքական նոր ուժը, որը ջանասիրաբար պատրաստվում է փոխարինելու հայրենասիրաբար հայրենիքը թալանող նախկին պարտայգենոսեներին: